Տեղի է ունեցել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի եւ այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հանդիպումը

Տեղի է ունեցել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի եւ այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հանդիպումը

Տեղի է ունեցել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերի եւ Ադրբեջանում գործող այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի ղեկավարի Թուրալ Գյանջալիեւի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը։ Գյանջալիեւը դեսպան Լիտցենբերգերին իրազեկել է թե ինչ հիմնական պահանջներ ունի Ղարաբաղի ադրբեջանական համայնք կոչված կառույցը։ Ըստ այդմ, նրանք ցանկանում են վերադառնալ «իրենց հողեր», վերականգնել խախտված իրավունքները, ներառյալ նաեւ՝ գույքային իրավունքները։ Դեսպան Լիտցենբերգերը հայտնել է, որ իրենք ուշադրությամբ հետեւում են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի գործունեությանը։ Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ։