Թուրքիայում մեկնարկել է ձայների հաշվարկը. ո՞վ է առաջատարը

Թուրքիայում մեկնարկել է ձայների հաշվարկը. ո՞վ է առաջատարը

Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։

Այս պահի դրությամբ բացվել է քվեատուփերի 5,48%-ը։

Ըստ այդմ, երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է ձայների 67,25%-ը, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 32,75%-ը։

Ավելի վաղ, Թուրքիայի ԿԸՀ ղեկավարը նշել էր, որ ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան ավելի վաղ, քան մայիսի 14-ին կայանալիք քվեարկության ժամանակ էր։