Նավթի միջին գինը 2020-ին կբարձրանա․ Goldman Sachs

Նավթի միջին գինը 2020-ին կբարձրանա․ Goldman Sachs

Ամերիկյան Goldman Sachs բանկի մասնագետները կանխատեսել են, որ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը 2020-ին կբարձրանա եւ կկազմի 63 դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, վկայակոչելով բանկի ներկայացրած զեկույցը։

Նշենք, որ ներկա զեկույցով խմբագրվում են Goldman Sachs-ի՝ ավելի վաղ արած կանխատեսումները՝ արդեն հաշվի առնելով այն որոշումները, որոնք կայացվել են ՕՊԵԿ+-ի կողմից։

Նշենք, որ հունվարի մեկից շուկայում նավթի քանակը օրական ծավալով նվազելու է 1,7 միլիոն բարելով։