Ինչպե՞ս  է վարչապետը պատրաստվում հաղթահարել ճգնաժամը

Ինչպե՞ս  է վարչապետը պատրաստվում հաղթահարել ճգնաժամը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով քաղաքացու հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում կառավարությունը հաղթահարել սպասվող ճգնաժամը, արդյո՞ք շեշտը չի դնում հանքարդյունաբերության վրա՝ հումքը արտահանելու փոխարեն այն վերամշակելով, պատասխանեց․
« Հայաստանը  պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր, դա ցանկացած երկրի տնտեսական զարգացման գրավականն է, պատկերացրեք՝ արտահանվող հանքաքարից ստանանք ձուլակտորներ, սա նշանակում է նոր աշխատատեղեր, նոր տեխնոլոգիաներ և ԱԱՀ-ի աճ։ Մենք նպատակաուղղված ենք, որ մեր երկրում մշակվող արդյունաբերությունը զարգանա։ Ես ենթադրում եմ, որ այս հարցի վերաբերյալ լինելու են բնապահպանական բանավեճեր։ Մենք ասել ենք, որ ՀՀ-ն բնապահպանական բարձր չափանիշներ ունենա, բայց այն չպետք է բացարձակ լինի»։

Ի՞նչ ծրագրեր ունի կառավարությունը, ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը․
Էստեղ մենք ունենք կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ։ Կարճաժամկետ ծրագրում  հնարավորինս արագ իրականացնել  կապիտալ ներդրումներ, խոսքը պետության կողմից կապիտալ ներդրումների մասին է, իսկ երկարաժամկետ առումով տեխնոլոգիայի, մարդկային ռեսուրսի և գիտելիքի զագացումը։ Ընդհանուր առմամաբ մեր պատկերացումները ճգնաժամից առաջ և հետո չեն փոխվում»։