Այ դիկտատորի՛կ․․․ էդքան չես պատկերացնու՞մ, բա ինչի՞ դեմ ես հեղափոխություն արել

Այ դիկտատորի՛կ․․․ էդքան չես պատկերացնու՞մ, բա ինչի՞ դեմ ես հեղափոխություն արել

Հրապարակի» հարցազրույցը բժիշկ Հայկ Մանասյանի հետ

-Պարոն Մանասյան,Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ կորոնավիրուսի դեպքերը սրըթնաց աճում են, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ խստացոււմներն ավելանալու են և հիմա լսում են՝ վերսկսել են ոստիկանության իրազեկումները, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակ է։Ի՞նչ կասեք որպես մարդ, որը սկիզբից էլ դեմ է եղել դիմակներին, խստացումներին։

-Դեմ եմ եղել չափից դուրս, չհիմնավորված միջոցառումներին և կարանտինին՝ որպես «լոքդաունի»։Այսինքն՝տնտեսությունը 100 տոկոս անջատելուն, սա եկեք ֆիքսենք, որովհետև հիմա լրիվ ուրիշ բան է տեղի ունենում, հիմա խոսակցությունը «լոքդաունի» մասին չէ, այլ այն, որ մարդիկ, ինչպես նախկինում գաղափար չունեն, թե ինչի հետ գործ ունեն և ինչ գործիքներով պետք է պայքարեն դրա դեմ։ Իրենք իրենց համար իլյուզիա էին ստեղծել, թե դիմակներն ինչ-որ բան են փոխում կամ կարող են փոխել, և հիմա այդ իլյուզիան ուղղակի տրաքում է։ Ինչ առումով․ դպրոցները բացվել են, ինստիտուտները՝ նույնպես, և մեծ թվով մարդիկ, որոնք իրար հետ չէին շփվել, և հետևաբար, իրար մեջ վարակը փոխանցելու և իմունիզացվելու պրոցես ունեն անցնելու, և հիմա այդ պրոցեսի մեջ են։ Ինչպես որ այդ պրոցեսը ողջ ամառվա ընթացքում անցավ ակտիվ հանրությունը։ Արգելված էին դասերը, դպրոցը, հիմա շփվում են, հիմա հանրության մի առանձին խումբ նորից անցնում է ակտիվ փուլի մեջ է, և բնական է, որ դպրոցները սկսվելուց հետո 1-2 շաբաթ անց պետք է սկսվեր թվերի ավելացում։Անկախ նրանից, թե դիմակները կհարկադրեին, թե չէին հարկադրի։

-Բայց չէ՞ որ մինչ այդ լսում էին՝ ինչու՞ դիմակ, չէ՞ որ այդ երեխաներն իրար հետ ամառվա ընթացքում բակերում շփվում էին ։ Եվ այլն, ծանոթ եք։

-Այո, բայց բակի երեխաներն իրար հետ արդեն փակված շղթա է, օղակ, որտեղ ով պետք է վարակվեր, լավանար, վարակվեց ու լավացավ,վերջացավ։ Հիմա բոլորովին տարբեր բակերից են շփվում։ Երեխաներ, որոնք էն ընտանիքներից էին, որոնց ավելի խիստ ու մեկուսացված էին պահում և հիմա նրանք միանգամից հայտնվում են 500- 1000-հոգանոց դպրոցում։Մի բան է՝ 20-հոգանոց բակը, մեկ այլ բան՝ 300-500-1000-հոգանոց դպրոցն ու ինստիտուտը։Բնական է, որ այստեղ մի փոքր ակտիվացում պիտի լիներ և եղավ։ Եվ ինչպես եղավ, այնպես էլ որոշակի շրջան հետո կվերանա՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ դիմակները, դիմակների հարկադրանքը,դիմակների համար տուգանելը, մարդու արժանապատվություն ոտնահարել-ասֆալտին փռելըդիմակի համար, անիմաստ էր, ապօրինի էր։Եղանակները ցրտելու զուգընթաց 2 հիմնական պրոբլեմ ենք ունենալու․ առաջին․ փակ տարածքներում  կարող է նույն կորոնավիրուսի ևս մի փոքր ակտիվացում նկատվել, բայց ոչ այնքան մեծ, ինչպիսին կար ամառվա ընթացքում և երկրորդ՝ սեզոնային գրիպի ակտիվացում։Ահա այս երկրորդի՝ որպես կորոնավիրուսի սպեկուլյացիան կարող է երևալ որպես մեծ պրոբլեմ։ Օրինակ՝ տաքությունով մարդիկ շատանալու են, տենդով մարդիկ։ Եթե տեստեր եք անում, որոնց հավաստիությունն այնքան էլ բարձր չէ և որոնք կարող են տեղի, անտեղի դրական պատասխան տալ, ուրեմն՝ միգուցեև թվերի աճ նկատվի։ Ոչ այնքան հիմնավորված։Միգուցե, բայց մեծ համաճարակի ահագնացում Հայաստանում այլևս անհնար է։ 

-Ինչո՞վ կբացատրեիք, որ արյունաբանականի կենտրոնի բժիշկները հասան հաջողության, առաջին անգամ, որը, անգամ Արսեն Թորոսյանի դեմ պատմական հաղթանակ որակվեց։

-Մեր ժողովրդի մեջ այնպիսի կեղծ արժեք է ներմուծվել, թե, իբր,անբան, ոչինչ չանող, ձրիակեր երիտասարդը, որը պլակատը կբռնի և փողոցներում թրև կգա, կարող է երկրում բան փոխել։Մեզ մոտ այդ կարծրատիպն այլևս ձևավորել են։Որ եթե ուզում ես բան փոխել, գնում ես, գրանտ ես ստանում, դրանով տունդ կամ քեզ ես պահում, հետո մի երկու տեղ խմում, հարբում, ժամանակ ես անցկացնում, հետո պլակատով դուրս ես գալիս փողոց և լինում է հարցի լուծում։ Ինչը, իհարկե, կեղծիք է, նման բան չկա։ Իրականում՝ պրոֆեսիոնալը, որը գտնվում է իր տեղում և անփոխարինելի է ինքն իր տեղում, որ օրը գործադուլ հայտարարեց,այ դա բան է փոխում երկրում։ Եթե մի օր բոլոր ուռուցքաբանները,կամ մի օր բոլոր վարորդները, կամ մի օր կապի բոլոր աշխատողները,բանկի աշխատողները ասեն՝ գիտեք ինչ կա՝ 15 օրից չենք աշխատելու, բոլորը ազատման դիմում գրեն և ներկայացնեն, ինչ ուզեն կփոխեն։ Ահա թե ինչու բժիշկների օրինակը, որոնց չես կարող բերել ու 15 օրում նրանց տեղում նոր ուռուցքաբաններ դնել․․․

-ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի օրինակով հակադարձեմ Ձեզ։

-ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետներն  այն աստիճան անփոխարինելի չէին և նրանց հետ իրենց մյուս կոլեգաները՝ վարակաբանները  սոլիդար չեղան։ Եթե նրանց կոլեգաները սոլիդարություն ու ավելի մեծ վճառականություն ցույց տային, ապա կլիներ նույն արդյունքը։Ցանկացած ոլորտ, որտեղ մասնագետները, երկրում արժեք ստեղծող մարդիկ,մի օրում կասեն՝ մենք կարող ա տասը օրից էլ չաշխատենք, դա ինչ ուզես կփոխի երկրում։Իրականում սա է միշտ եղել հարցի լուծում և սա է իրական հարցի լուծումը։Ոչ թե պարապ երիտասարդի պլակատներով ֆռֆռալը։ Շատ կարևոր է, որ այս դասը մերոնք հասկանան։Առանց աղմուկի, առանց բանի, ընդամենը մի երեք մարդ մյուսների անունից Ֆեյսբուքում մի երկու հատ դիմում դրեց։ Ու փոխվեց ամեն ինչ։ Թող փորձեն վարորդները, ինչ ուզեն, կփոխեն։ Բայց պետք է լինի սոլիդարություն։ Ուռուցքաբանների գաղտնիքն այն էր, որ նրանք հանրապետությունում շատ չեն և նրանց միաժամանակյա հեռանալը նման էֆեկտ ունեցավ։

-Որպես բժիշկ ինչպե՞ք եք վերաբերում Հայաստանի՝ մինչև 2050 թվականի ռազմավարությանը առողջապահական ուղերձների մասով։ Որ մարդիկ մինչև 90 տարի ապրեն, բայց դրա համար պետք է քիչ ծխեն, քիչ խմեն և այլն։

-Ճի՞շտն եք ուզում իմանալ․․․ էդ հայտարարությունների մեջ վարչապետն այնպիսի ծույլիկ սխալներ է անում մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների հետ կապված,հլը մի կողմ, որ դա բացարձակ դատարկաբանություն էր, անգամ նախընտրական քարոզի չէր ձգում։ Գոնե նախընտրական քարոզի առողջապահական մասում մի քիչ ավելի խոստումնալից է պետք լինել։ Բայց ուրիշ բանի վրա սևեռեմ ուշադրությունը։ Ուրեմն՝ առողջապահություն ունենալու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է․ սոցիալապես, բժշկական ծառայության, խնամքի և այլն։ Իսկ մեր վարչապետն ասում ա՝ եթե նա ծխել ա, խմել ա, դիվանին նստել ա, ինքը իր համար պատասխանատու՞ չէ, որ գնում ու բժշկակական ծառայություն է ուզում, երբ եկել հիվանդ է դառել կամ ինֆարկտ է ստացել։ Նայեք ինչ ասում, ասում ա՝ ինքը պատասխանատու է։ Բայց չգիտի, որ անգամ եթե մարդը ինքնասպանություն է գործում, փորձ է արել, ինքը բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունք ունի։Բազային, բնական իրավունք։ Այդ դիկտատորիկը, պատկերացնում ե՞ք, դիկտատորիկ․․․էդ աստիճա՞ն դիկտատոր․․․ եթե դու էդ աստիճան չպատկերացնես, դու ի՞նչ հեղափոխություն ես արել։ Բա ինչի՞ դեմ էիր դու պայքարում․․․2008-ին, 2018-ին։

-Ձեր նկատմամբ ճնշումներ չեն եղե՞լ։ Հատկապես, երբ հայտարարեցիք, որ Նիկոլ Փաշինյանը մինչև 2021-ի հունվարի 11 դիկտատուրա է սահմանում, Ձեր խոսքով՝ իրենց «բանկա-բութուլկեքով»։

-Չէ։ Բացարձակ։Հա, չէ, չի եղել։ Որ լինի, կասեմ։ Ու չեմ կարծում, որ իմ նկատմամբ ճնշում կլինի, որովհետև վերջին հաշվով, խնդիրն ի՞նչ է, մենք ուզում ենք, որ բոլորիս համար լավ լինի։Մենք ուզում ենք, որ քաղաքակիրթ ձևով լինի թե՛ բանավեճը, թե՛ պայքարը, թե; ընդդիմախոսությունը։ Եվ ինձ թվում է, որ այդ թվում՝ նաև կառավարության համար իմ ամենասուր քննադատությունը շատ ավելի քաղաքակիրթ է,ոչ բռնի, և, վերջին հաշվով, օգնում է նրանց, տանում է հասունության։ Վաղը այս կառավարությունը չի լինի, մեկ ուրիշ կառավարություն կլինի, բայց էսօրվա կառավարությունը էս ոճից, էս մոտեցումից ինքն էլ է շահելու վաղը։ Այլևս այդ փողոց փակելով հարցեր լուծելը, որն իմ կարծիքով՝ էլի բեմականացում էր, բայց լավ բեմականացում էր, ժողովրդին «ռեսթարթ» արեց,թափ տվեց, ոգևորեց։

-Իսկ այդ ոգևորությանը չհետեևե՞ց մեծ հիասթափություն։

-Ժողովուրդ ջան, մարդիկ պետք է հավելյալ արժեք ստեղծեն։ Ոզո՞ւմ են չհիասթափվեն, պետք է ստեղծեն, ու եթե ինչ-որ բողոք են անում, մի օրում բունտ անեն, բոյկոտեն՝ ասեն՝ էլ չենք ստեղծի։ Եթե դու ոչ մի բան չես ստեղծում, քո ամենամեծ բոյկոտն էն ա, որ ասում ես՝ կարտագաղթեմ։ Իշխանությունն էլ ասում ա՝ գնա արտագաղթիր։

Մանրամասները՝ տեսանյութում։