«Լաչինի միջանցքը» բացվել է

Իշխանության գալուց մեկ տարի անց խորհրդարանական ղեկավարության հրահանգով լրագրողների համար անանցանելի էր դարձել շենքի հին մասնաշենքը նորին կապող «Լաչինի միջանցքը», լրագրողնեին միայն պատգամավորների համաձայնությամբ էին թույլ տալիս անցնել այդ «միջանցքով»։
Ուշագրավ է, որ 8-րդ գումարման նստաշրջանի մեկնարկին լրագրողները ազատ ելումուտ են անում այդ տարածքով։ Պարզեցինք,որ Ալեն Սիմոնյանը տարեվերջին լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ խոստացել է բավարարել նրանց խնդրանքը եւ թույլ տալ ազատ ելումուտ անել։
Կարծիքներ