Ինչպե՞ս չհամաձայնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

Ինչպե՞ս չհամաձայնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

Հանրային հեռուստաընկերությունը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի տված հարցազրույցում առնվազն երկու իմպերատիվ դատողություններ են հանդիպում.

1.Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու

2. Մեզ սպասում են ցավոտ լուծումներ, ծանր լուծումներ։ Պայմանագրերը պիտի ստորագրվեն և Ադրբեջանի հետ և Թուրքիայի հետ։

Առաջին դատողության հետ դժվար է չհամաձայնել: Երբ այս տարիներին կարծիքներ են հնչել առ այն, որ երեք նախագահները պետք է հանդիպեն: Բացի դրանից, ցանկալի կլիներ նաև Փաշինյանը լիներ այդ հանդիպմանը, որպեսզի հավաքվեր փազլը, որի վրա, դատելով ահագնացող սպառնալիքներից, ենթադրաբար, կերևար «Հայաստան պետություն չի լինելու» գրությունը: Աստված տվեց, Աստված վերցրեց: Բայց այսքան զոհեր, ազգի նվաստացումներն ինչի՞ համար էին…. 

Նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի քանի երկրներ, որոնք օկուպացվել էին ֆաշիստների կողմից, ավերածությունների չենթարկվեցին, սպանություններ չեղան: Ավելին, այսօրվա փաստերը վկայում են ոչ միայն այն, որ հայոց պետություն չպետք է լինի, այլ չպետք է լինի հայերին ցեղասպանելու միջոցով՝ դանդաղ ցեղասպանելու: Պետության ղեկավարները, հավանաբար, նրա համար են, որպեսզի բանը չհասնի դրան: Երկիր մոլորակի վրա գոյություն չունի երկրորդ ժողովուրդը, որի հետ այսպես են վարվում: Բայց դրան մենք էլ են նպաստել:

Երկրորդ դատողության առնչությամբ հարց է առաջանում. իսկ եթե ՀՀ քաղաքացի կանանց ինչ-որ սուլթանի հարեմ ուղարկելու դրույթ էլ գրեն այդ պայմանագրերում, արդյոք, պիտի ստորագրե՞ն: Ի վերջո, որոշ մարդկանց գուցե սենտիմենտալ թվա, եթե ասենք, որ Մայր հայրենիքը մայր է, Մայր հայրենիքը կինն է, Մայր հայրենիքը քույրն Է, որոնց պետք է պաշտպանել․․․
Հանուն ինչի՞ գնալ կապիտուլյացիայի: Հանուն նրա, որ պատերազմում չզոհվածների կյանքերը կպահպանե՞ն, նվաստ կյանքերը:

Գագիկ Վարդանյան