Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան

Ինչպես հայտնի է, ես ստացել եմ ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության կողմից կատարված, իմ դիմումի մեջ նշված փաստերի ստուգման արդյունքները, որն ավարտվել է 24.07.2019թ., եւ գրությունը, որում նշված է, որ գնորդները մինչ օրս չեն վճարել իրենց պարտքը, եւ դրանով ապացուցվում է այն փաստը, որ գնորդ Վ. Նիկողոսյանի կողմից 03.10.2013թ. կադաստր ներկայացված «հայտարարությունը» կեղծիք է, իսկ այդ «հայտարարության» հիման վրա Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Ս. Նազարյանի կողմից կայացված 04.11.2014թ. որոշումը, քրեական գործի հարուցումը մերժելը սխալ է եւ անօրինական, քանի որ ներկայումս ապացուցված է, որ գնորդներ Ա. Սարգսյանը եւ Վ. Նիկողոսյանն իրենց պարտքը չեն վճարել, եւ 03.10.2013թ. կադաստր ներկայացված «հայտարարությունը» կեղծ է, իսկ հետաքննիչ Ս. Նազարյանի 04.11.2014թ. որոշումը, որը հիմնված է այդ կեղծ փաստաթղթերի վրա, սխալ է եւ անօրինական, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետաքննիչին բացի այդ կեղծ «հայտարարությունից» ներկայացվել էր նոտար Է. Շաբոյանի գրավոր բացատրությունը, որում նա ապացուցում է «հայտարարության» կեղծ լինելը, քանի որ 03.10.2013թ. «Հայտարարություն» վերնագրով փաստաթուղթ չի վավերացրել, այլ վավերացրել է սեփականության իրավունքի վկայականի պատճենը, որը նույնպես ապացուցում է  «հայտարարության» կեղծ լինելը:

Բացի դրանից, երբ ես բողոքարկեցի քաղաքի դատախազ Ա. Դավթյանի կողմից հաստատված 04.11.2014թ. որոշումը դատարանում, եւ դատավոր Ա. Բեկտալյանը նույնպես մանրամասն «հայտարարությունն» ուսումնասիրելուց հետո եկավ եզրակացության ու համոզվեց ներկայացված փաստաթղթի կեղծ լինելու մեջ, կայացրեց որոշում եւ պարտադրեց քաղաքի դատախազ Ա. Դավթյանին վերացնել 04.11.2014թ. հետաքննիչ Ս. Նազարյանի որոշումը՝ քրեական գործի հարուցման մերժելը, եւ հարուցել քրեական գործ, քաղաքի դատախազը, խախտելով քրեական օրենսդրության 185 հոդվածի երրորդ կետի պարտադրանքը, չկատարեց դատարանի որոշումը, ու քրեական գործ չհարուցվեց գնորդ Վ. Նիկողոսյանի նկատմամբ։ ԵՎ այդ փաստն էլ իր հերթին ապացուցում է, որ դատախազ Ա. Դավթյանը չի ենթարկվում գոյություն ունեցող օրենքներին, իսկ այն փաստը, որ ներկայումս այդ նշված սխալ որոշման հիման վրա կադաստրում կատարվել է պետական գրանցման իրավունքի 24-րդ հոդվածի խախտումը եւ վերացվել է տարաժամկետ վճարման սահմանափակումը՝ մեր ընտանիքի սեփական բնակարանի վրա կիրառված, եւ դրանից հետո գնորդները նույնպես խախտել են ՀՀ Սահմանադրությունը, որը բացականչում է սեփականության անձեռնմխելիությունը, ապացուցում է այն փաստը, որ նախկինում Երեւան քաղաքի, ներկայումս ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը, հանդիսանալով հանցագործ գնորդների աջակիցը  եւ անտեսելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության երաշխավորն է ՀՀ վարչապետը, աջակցել է գնորդներին՝ ոտնահարելու ՀՀ Սահմանադրությունը:

Ներկայումս, չնայած այն հանգամանքին, որ ես տեղեկացրել եմ Ձեզ ՀՀ Սահմանադրության խախտման եւ այլ հանցագործությունների կատարված լինելու մասին թե՛ գնորդների եւ թե՛ կադաստրի աշխատակիցների կողմից, ոչ մի միջոցառում՝ մեր ընտանիքի անդամների խախտված սահմանադրական իրավունքը վերականգնելու եւ հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով, չի ձեռնարկվել:

Վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կրկին անգամ ապացուցում է, որ կադաստրում ստեղծվել է անտանելի մթնոլորտ, ու կադաստրի տնօրենը ստիպված հրաժարվել է պաշտոնից, եւ այդ իրավիճակը լրացուցիչ հաստատում է իմ հայտարարությունը, որ կադաստրում շարունակում են տեղի ունենալ հանցագործություններ, որոնց նպաստում են նաեւ Գլխավոր դատախազությունը, Ոստիկանությունը եւ Քննչական կոմիտեն, որոնք ներկայումս հրաժարվում են հարուցել քրեական գործեր՝ կատարված ակնհայտ հանցագործությունների բացահայտման նպատակով:

Հարգելի պարոն Փաշինյան, ելնելով վերոնշյալից, եթե նախկինում խնդրում էի, հիմա պահանջում եմ կարգադրել ՀՀ դատախազին՝ վերացնել իր կողմից թույլ տրված միտումնավոր սխալը, հետաքննիչ Ս. Նազարյանի 04.11.2014թ. որոշումը,  քրեական գործի հարուցման մերժումը, վերացնել այդ որոշումն ու հարուցել քրեական գործ գնորդ Վ. Նիկողոսյանի դեմ՝ կեղծիք կատարելու համար, եւ Դուք կրկին անգամ կհամոզվեք, որ ես իրավացի եմ, ու այն փաստերը, որոնց մասին ես ահազանգել եմ, համապատասխանում են իրականությանը, եւ հանցագործություն կատարելը հնարավոր է դարձել, քանի որ ՀՀ իրավապահ եւ դատական մարմիններում տիրում է կոռուպցիան, որը, ինչպես Դուք արտահայտվեցիք, «պետք է պինցետով արմատախիլ անել»: Դուք ներկայումս ունեք բոլոր հնարավորությունները եւ իրավունքները՝ արմատախիլ անելու ցանկացած հանցագործություն, մնում է ունենալ կամքի ուժ՝ իրագործելու հայտարարված պայքարը կոռուպցիայի եւ հանցավոր աշխարհի դեմ:

Ձեզ 2018թ. հաջողվեց կատարել թավշյա հեղափոխություն, եւ Դուք այժմ պետք է կատարեք Ձեր խոստումներն ու Հայաստանը դարձնեք արդարության եւ արդարադատության երկիր, իսկ ժողովուրդը, անկասկած, կմիանա Ձեր պայքարին, ինչպես միացավ հեղափոխության իրագործմանը:

 Սարգիս ԲԺԻԿՅԱՆ 
ՀՀ քաղաքացի