Քարֆուրի միջազգային ցանցին պետք է տեղյակ պահել, թե ինչեր են անում Երևանում

Քարֆուրի միջազգային ցանցին պետք է տեղյակ պահել, թե ինչեր են անում Երևանում

Մեր ընթերցնողներից մեկը մեզ հետևյալ նամակն է ուղարկել, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. 

Հարգելի լրատվամիջոց, իմ ամենավստահելի լրատվամիջոց, յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ, կիրակի և երկուշաբթի Քարֆուր սուպերմարկետների ցանցերում զեղչերի օր է հայտարարվում: Ես քանի որ վաղուց չեմ օգտվում օլիգարխների Երևան Սիթի և Սաս սուպերմարկետներից, նախընտրում եմ հիմնականում Քարֆուրը, արդեն որերորդ անգամ համոզվում եմ, որ այստեղ ևս մոլորեցնում են սպառողին:

Տեքս տղամարդու հողաթափերը 1.990-ի փոխարեն սահմանված է զեղչով 1.290 դրամ: Գնեցի այն, հասա տուն, պարզվեց դրամարկղում 1.690 դրամ են հաշվել այն՝ կտրոնի վրա առկա է թիվը: Այսինքն, եթե Փաշինյանը մտնում է այնտեղ, առևտուր է անում, իրենք էլ են սկսում խաբել: Քարֆուրի միջազգային ցանցին, կարծում եմ ,պետք է տեղյակ պահել, թե ինչեր են անում Երևանի մասնաճյուղերում: