Իրանը նոր գլխավոր հյուպատոս ունի Նախիջևանում

Իրանը նոր գլխավոր հյուպատոս ունի Նախիջևանում

Ազիզ Մանսուրին նշանակվել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում Իրանի նոր գլխավոր հյուպատոս։
Այդ մասին գրում են իրանական լրատվամիջոցները։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Սեյիդ Ահմեդ Հուսեյնին։

Նոր գլխավոր հյուպատոսը Թավրիզում հանդիպել է Արեւելյան Ադրբեջանի նահանգապետի հետ, փոխանցում է ԱՊԱ-ն։

Ինչ վերաբերում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ հարաբերություններին, Ազիզ Մանսուրին հայտարարել է, որ պատրաստ է նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։