ԲԴԽ-ն նոր նախագահ է ընտրում․ ո՞վ է ֆավորիտ թեկնածուն 

ԲԴԽ-ն նոր նախագահ է ընտրում․ ո՞վ է ֆավորիտ թեկնածուն 

Այսօր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկած իր միջնորդության պատճենը, որով առաջարկում է ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգել մինչև իր ներկայացրած բողոքի քննությունը։ Նա պահանջում է չընտրել նոր ԲԴԽ նախագահ՝ մինչև իր բողոքարկման պատասխանը չստանան։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր պետք է Խորհրդի նոր նախագահ ընտրեր։ Մենք տեղեկացանք,որ այս պահին արդեն ընթանում է ԲԴԽ նախագահի ընտրության փակ-գաղտնի քվեարկությունը։ ԲԴԽ-ից ասացին՝ արդյունքները պարզ դառնալուն պես կհրապարակեն։ Սա նշանակում է, որ ԲԴԽ-ն անտեսել է Վարդազարյանի միջնորդությունը և, անկախ ամեն ինչից, այս պահին նոր նախագահ է ընտրում։

Նշենք նաև, որ մեր տեղեկությամբ՝ ԲԴԽ նախագահի ամենահավանական թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատուրյանի եղբայրը, և, ամենայն հավանականությամբ, ԲԴԽ անդամները հենց նրան կընտրեն ԲԴԽ նախագահ։