Վրաց-ամերիկյան հակասությունները սրվում են 

Վրաց-ամերիկյան հակասությունները սրվում են 

Վրաց-ամերիկյան հակասությունները կարծես թե սրվում են։ Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն օրեր առաջ սանկցիաներ սահմանեց Վրաստանի ՆԳ նախարարության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հանդեպ, Թբիլիսին էլ հայտարարեց, որ այդ քայլով ամերիկյան վարչակազմը միջամտում է Վրաստանում առաջիկա հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Համաձայն վրացական մամուլում տեղ գտած հրապարակումների, Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ ամերիկյան սանկցիաները վրացական իրավապահ համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդեպ մի կողմից վիրավորական է ոստիկանական ինստիտւտի հանդեպ առհասարակ եւ ապա նաեւ՝ փորձ է միջամտելու վրաց ժողովրդի ընտրությանն ու կամարտահայտմանը։ Մդինարաձեն նաեւ ասել է, որ ընտրությունների օրվա մոտենալուն հետ «Վրացական երազանքում» սպասում են, որ Սպիտակ տունը Վրաստանի դեմ ավելի խիստ սանկցիաներ է կիրառելու։ Նման կեցվածքը, ըստ նրա, «փրկօղակ է միայն վրացական ընդդիմության համար», ասել է վրացի բարձրաստիճան պաշտոնյան։