Թրամփը հավաքել է 325 միլիոն դոլար իր վերընտրության քարոզարշավի համար

Թրամփը հավաքել է 325 միլիոն դոլար իր վերընտրության քարոզարշավի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի վերջի տվյալներով կարողացել է հավաքել 325 միլիոն դոլար՝ իր վերընտրության քարոզարշավի համար։ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, եւ Թրամփի հիմնական մրցակից Ջո Բայդենը հավաքել է կարողացել նախագահական ընտրարշավի համար 466 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը։ Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Թրամփի կողմից նախընտրական արշավի համար հավաքած գումարը ավելին է, քան Բայդենինը, սակայն այժմ պատկերը փոխվել է։