Սերգեյ Բեզրուկովը պսակադրվել է

Սերգեյ Բեզրուկովը պսակադրվել է

Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը եկեղեցով պսակադրվել է իր երեք երեխաների մոր՝ ռեժիսոր Աննա Մատիսոնի հետ, գրում է thevoicemag.ru-ն:

49-ամյա դերասանը պատմել է, որ ինքն ու կինն այցելել են եկեղեցի և պսակադրվել: Այս մասին Բեզրուկովը հայտնել է իր անձնական բլոգում։ Դերասանը կնոջ հետ երկու լուսանկար է հրապարակել: