Ինչպես հեռացնել Փաշինյանին․ «Սեպտեմբերի 21-ին նա չպիտի լինի վարչապետ»

Ինչպես հեռացնել Փաշինյանին․ «Սեպտեմբերի 21-ին նա չպիտի լինի վարչապետ»

Պետք է իրականացվի նոր շարժումը, որը պիտի կոչվի «Անկախության շարժում»։ Այն պետք է սկսվի 2022 թվականի օգոստոսի 23-ից՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվանից, ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության ընդունման օրը։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որը երեկ հայտարարել էր, որ այսօր պատրաստվում է Փաշինյանին հեռացնելու նոր ծրագիր ներկայացնել հանրությանը։

«Այսինքն՝ ամենաուշը սեպտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը այլևս չպետք է լինի ՀՀ վարչապետ։ Կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին օգոստոսի 23-ին կազմակերպել մեծ հանրահավաք Հանրապետության հրապարակում։ Ես վարչապետի աշխատակազմի ղեկավարին գրություն եմ փոխանցելու՝ խնդրելով նրան այդ օրը նիստերի դահլիճը տրամադրել մեզ գերագույն խորհրդի խորհդանշական նիստ գումարելու համար։ Հավաքվեք այդ օրը հրապարակում ու կտեսնեք, թե ոնց ենք իշխանությունից քշելու փողոցից իշխանության եկած այդ խուժանին»,- հավելեց նա։