Հղի աշակերտուհիներին 100 հազարական ռուբլի կվճարվի

Ռուսաստանի Դաշնության Օրլովի մարզում հղիության համար գրանցված աշակերտուհիներին կվճարեն 100 հազար ռուբլի՝ նահանգապետ Անդրեյ Կլիչկովի հրամանագրով։
Դեկտեմբերին նահանգապետը հղի ուսանողների համար 100 հազար ռուբլու չափով վճարումներ է սահմանել։ Այժմ, ըստ հրամանագրի, վճարումներ են կատարվում նաև մարզի հանրակրթական կազմակերպություններում սովորող աղջիկների համար, այլ ոչ միայն՝ տեխնիկումներում և բուհերում։
Տարածաշրջանային իշխանությունները ավելի վաղ նշել էին, որ միջոցառման նպատակն է «բարելավել ժողովրդագրական իրավիճակը մարզում, աջակցել ծնելիությանը և ապահովել տարածաշրջանի ընտանիքների համար արժանապատիվ կյանքի որակ»:
Նմանատիպ միջոց կին ուսանողների համար գործում է Ռուսաստանի Դաշնության այլ մարզերում՝ 100 հազար ռուբլի միանվագ վճարման նախաձեռնություն: Դրան աջակցել են Կարելիայում և Խաբարովսկի երկրամասում։
2025 թվականի հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց կառավարությանը փոփոխել օրենսդրությունը՝ իգական սեռի ուսանողների համար մայրության նպաստները նվազագույնի հասցնելու համար: Ներկայումս նպաստը որոշվում է՝ ելնելով կրթաթոշակի չափից և տատանվում է տասից մինչև 23 հազար ռուբլի ամբողջ ժամանակահատվածի համար:
Կարծիքներ