«Ի՞նչն ա կիսատ-պռատ, էս ճամփեն վերջին ամգամ ե՞րբ էին ասֆալտել». Փաշինյանն Իջևանում է

«Ի՞նչն ա կիսատ-պռատ, էս ճամփեն վերջին ամգամ ե՞րբ էին ասֆալտել». Փաշինյանն Իջևանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում է։ Նա տեսանյութ է հրապարակել և նշել, որ Թուխիկյան եւ Սայաթ-Նոովա փողոցներն ասֆալատպատվել են։

«42 տարի անց Իջեւանի Թուխիկյան եւ Սայաթ-Նոովա փողոցներում»,– գրել է նա։

Քաղաքացիներից մեկի դժգոհության ի պատասխան, թե կիսատ-պռատ է արված, Փաշինյանն ասում է․ «Ի՞նչն ա կիսատ-պռատ, էս ճամփեն վերջին ամգամ ե՞րբ էին ասֆալտել»։ Հետո, իրեն հատուկ ոճով հայտարարում է, թե շուտով ՀՀ բոլոր ճանապարհները ասֆալտապատվելու են, որպեսզի անվտանգ ապրենք։