Շարժման ասպետը հեռացավ. հեռացավ՝ բոլորիցս խռով ու հիասթափված

Շարժման ասպետը հեռացավ. հեռացավ՝ բոլորիցս խռով ու հիասթափված

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վանոն՝ Շարժման ասպետը հեռացավ։ Հեռացավ՝ բոլորիցս խռով ու հիասթափված, Հայրենիքին անսհաման կարոտած։ Ես երբեք չեմ ներելու Վանոյով մարդամեջ դուրս եկած ու նրան ուրացած մարդկանց։ Նրանց, ում քինախնդրության պատճառով Վանոն պանդուխտ դարձավ, նրանց ում ուրացման ու լակոտության պատճառով Վանոն վերջին երեք տարիներին այդպես էլ հայրենիք չվերադարձավ․․․
Լույսերի մեջ մնաս, ՎԱՆՈ․․․»։