Չարլի Նիկոլասը խորհուրդ է տվել հրաժարվել Մխիթարյանից

Չարլի Նիկոլասը խորհուրդ է տվել հրաժարվել Մխիթարյանից

Անգլիական «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Չարլի Նիկոլասը «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետային խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից։ Հիշեցնենք,որ թեպետ Մխիթարյանը այս պահին հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում, նրա տրանֆերային ամբողջական փաթեթը պատկանում է հենց Լոնդոնի «Արսենալին»։

«Միկել Արտետան ցանկանում է բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից,  նրան գումար է հարկավոր փոփոխությունների համար: Երբ գրպաններդ դատարկ են, սկզբում պետք է վաճառել: Հաշվի առնելով ակումբի ֆինանսական հնարավորությունները, նրանք չեն կարող գնել Օբամեյանգի խաղամակարդակի հարձակվողի:Սակայն դու կարող ես վաճառել Մխիթարյանին ու Մուստաֆիին: Միանշանակ դա  կօգներ պահպանել Օբամեյանգին»,- Նիկոլասի խոսքը մեջբերում է sportsmole.co.uk-ը: