Կարևոր՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Կարևոր՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Գրել էինք, որ քիչ առաջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը:

Նիստի օրակարգում կա 36 հարց, որից 32-ը չեն զեկուցվում, ևս երկու հարց էլ գաղտնի է: Կառավարությունը քիչ առաջ որոշում ընդունեց, որի համաձայն, վերարտադրողական օժանդակության պետպատվերի ծրագրերը կգործեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխա չունեցող ընտանիքների համար:

Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ–ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք ունեն առաջնային` 2 և ավելի տարի անպտղություն։ Ամուսինների` ծրագրին մասնակցելու տարիքային շեմը բարձրացվելու է 36–40 տարեկանը:
Երկրորդային անպտղության համար սահմանվել է 20–36 տարեկան տարիքային շեմը: