Ջոկովիչն իր դեմ հնչած քննադատությունը համեմատել է վհուկների որսի հետ

Ջոկովիչն իր դեմ հնչած քննադատությունը համեմատել է վհուկների որսի հետ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն արձագանքել է իր դեմ հնչած քննադատություններին, կապված «Adria Tour» մրցաշարի ընթացքում կորոնավիրուսի բռնկման հետ եւ դա համեմատել վհուկների որսի հետ։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսային բռնկումը եղել էր մրցաշարի եզրափակչի շեմին։

Վարակվել էին բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, խորվաթ Բորնա Չորիչը, սերբ Վիկտոր Տրոիցկին եւ նրա հղի կինը, Ջոկովիչն ու իր կինը, ինչպես նաեւ մի քանի մարզիչներ։ «Վերջին շրջանում ես միայն քննադատություն եմ տեսնում, ընդ որում, շատ չար։ Ակնհայտ էր, որ ինչ որ բան ավելին կա, քան քննադատությունը։ Դա ասես լինի վհուկների որս։ Ինչ որ մեկը պետք է թիրախավորվեր եւ ինչ որ հայտնի մեկին պետք է ամեն ինչում համարեին մեղավոր»,- Спортски Журнал-ի հետ զրույցում ասել է մարզիկը։