Արցախի սահմանին թեստը դրական է ցույց տալիս, իսկ Երևանում՝ բացասական

Արցախի սահմանին թեստը դրական է ցույց տալիս, իսկ Երևանում՝ բացասական

Արցախ մուտք գործելու համար կորոնավիրուսի թեստ հանձնելու պարտադիրությունը դեռևս պահպանվում է, ընդ որում սա վերաբերում է նաև բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին։ «Հրապարակին» է դիմել դեպի Արցախ բեռնափոխադրում իրականացնող քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ Արցախի սահմանին հանձնել է կորոնավիրուսի թեստ, պատասխանը եղել է դրական և սահմանից հետ է վերադարձել Երևան, սակայն հաջորդ օրը կրկին թեստ է հանձնել այս անգամ բացասական պատասխանով, սակայն ի վերջո չի կարողացել հատել Արցախի սահմանը։

Մենք կապվեցինք Արցախի պարետատան հետ՝ հարցնելով, թե ի՞նչ տեսակի թեստերով են քաղաքացիներին ստուգում, պարետատան աշխատակիցներից Սեյրան Մայիլյանն ասաց, որ, այսպես կոչված, «քսուկով» թեստերով են կատարում թեստավորումը, որի պատասխանը հայտնի է դառնում մինչև 24 ժամա ընթացքում՝ կախված ընդհանուր թեստերի քանակից։ Եթե դրական է լինում, ապա քաղաքացին հետ է ուղարկվում, և մուտքը թույլատրվում է միայն բացասական թեստի արդյունքի պարագայում։