Ֆեյքերի 5 տեսակներ

Ֆեյքերի 5 տեսակներ

Նիկոլ Փաշինյանը ուժեղ է իր ֆեյքերով,ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ ինչքան ընկնում է Փաշինյանի վարկանիշը, այնքան շատանում են նրա ֆեյքերը։

Նիկոլի ֆեյքերն բաժանվում են 5 տեսակի, որոնք ըստ կոդավորման իրար տեղն են բերում, և հասկացվում է, թե 5-ից որին են պատկանում։

Տեսակ 1՝ ռուսատառ անուն ազգանունով ֆեյքեր, օրինակ ՝ Маюш Гаспарян, Артак Абетян

Ըստ երևույթի սա ամենամեծ ֆեյքերի խումբն է, և աննկարագրելի արագությամբ բազմանում ու շատանում են։

Տեսակ 2՝ կրկնվող կամ համակցվող անուններ, օրինակ ՝ Ella Ella, Nata Nata, Անուն ազգանուն

Ֆեյքերի այս տեսակը նախատեսված է ոչ թե կարծիք գրելու, այլ այպես ասած պադմոգա են՝ լայքում են իրենց մյուս խմբի ֆեյքերին, և հայհոյում այլ կարծիք ունեցողներին ամենավերջին հայհոյանքներով։

Տեսակ 3՝ հերոսների նկարներով ֆեյքեր

Ֆեյքերի այս կատեգորիան տարբերվում է նրանով, որ այստեղ հավաքագրել են միայն տղաների, որովհետև ֆեյքերի այս՝ ամենահայհոյող ,ամենասրբապիղծ, ամենաագրեսիվ, կրթություն և մակարդ չունեցող, անհայրենասեր կատեգորիան է։

Տեսակ 4՝ Ուղղակի Yan-ով վերջացող ազգանուն, օրինակ՝ Ella Yan, Yan Yan, Qristine Yan

Ֆեյքերի այս կատեգորիայում վերոնշյալ բոլոր հատկանիշները կան, բայց առանձնանում են նրանով, որ որոշները փորձում են դիալոգի մեջ մտնել, և իբրև թե համոզել, որ սխալ կարծիքներ ենք արտահայտում։

Տեսակ 5՝ անկախ ֆեյքեր

Սա Ֆեյքերի այն կատեգորիան է, որը միանգամից չեք բացահայտի։ Նրանք Լատինատառ, ռուսատառ անուն ազգանունով ֆեյքեր են, և իրենց գլխավոր նկարը կամ տարեց մարդու, կամ ամուսնական զույգի, կամ էլ նույնիսկ փոքր երեխայի ընտանեկան նկար։ Նրանք փորձում են իրենց որպես ռեալ մարդ ցույց տալ։ Սրանց բացահայտելու համար պետք է նայեք նրանց ընկերների ցանկը, այլ կատեգորիայի կոմենտներում լայքերի առկայությունը, և մեկնաբանությունների քանակը։

Ուրիշ երկրների ղեկավարն մտահոգված է ժողովրդին աշխատատեղ բացելով իսկ մեր քոլեցին ֆեյքեր բազմացնելով: