Հայտնի ռեժիսորին մեղադրում են կաշառակերության մեջ

Հայտնի ռեժիսորին մեղադրում են կաշառակերության մեջ

Ռուս հայտնի կինոռեժիսոր եւ կինոպրոդյուսեր Ալեքսեյ Պետրուխինը ձերբակալվել է կաշառքի վերցնելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Նշենք, որ նախապես Պետրուխինի հանդեպ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Պետրուխինը նկարահանել է «Վիշապի կնիքի գաղտնիքը» կինոնկարը, որը ռուսական շուկայում առանձնապես մեծ հաջողություն չի ունեցել, թեեւ կինոնկարում հանդես են եկել Առնոլդ Շվարցենեգերը, Ջեկի Չանը եւ Ռուտգեր Խաուերը։

Համաձայն գործի նյութերի, այդ կինոնկարի համար նրա ղեկավարած ընկերությունը ստացել է 270 միլիոն ռուբլի, սակայն այժմ ռուսական կինոյի հիմնադրամը հետ է պահանջում տրված գումարը։ 49 միլիոն դոլարանոց բյուջե ունեցող կինոնկարը համաշխարհային վարձույթում հավաքել է ընդամենը 14 միլիոն դոլար, որից 5,7 միլիոն դոլարը՝ Ռուսաստանում։