Կունենա՞ Թուրքիան նոր նախագահ․ հանգուցալուծումը մոտ է

Կունենա՞ Թուրքիան նոր նախագահ․ հանգուցալուծումը մոտ է

Թուրքիայում շարունակվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկը։

Թարմացված տվյալների համաձայն, բացվել է քվեատուփերի 91,6 %-ը։ 

Նախնական հաշվարկների արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է ձայների 52,6 %-ը, իսկ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,4 %-ը՝ չնչին՝ գրեթե 5 տոկոսով ետ մնալով գլխավոր մրցակցից։

Հավելենք, որ Anadolu գործակալության տվյալներով՝ ընտրողների մասնակցությունն այս անգամ կազմել է 84,21%։

Ի տարբերություն առաջին փուլի, որտեղ հաղթելու համար պետք է հաղթահարվեր 50 տոկոսի շեմը, քվեարկության երկրորդ փուլում հաղթում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուն։

Ավելի վաղ, Թուրքիայի ԿԸՀ ղեկավարը հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները կհրապարակվեն օրվա ընթացքում։