Այդ դեպքում ասեք, թե բիձեքի գյոլում ինչ եք անում

Այդ դեպքում ասեք, թե բիձեքի գյոլում ինչ եք անում

Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը տեղեկացրել է, որ Հրազդանի կիրճում երկար տարիներ առկա խնդիրը՝ հենապատից հոսող ջրերը, որոնք վնասում էին ասֆալտը, այժմ լուծման փուլում է։

Քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նա հայտնել է, որ այժմ ջրերը խողովակներով ուղղվում են դեպի Հրազդան գետ, և տեղանքը չորանալուց հետո կսկսվի ասֆալտապատումը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է նաև կիրճի «բիձեքի գյոլ» անվամբ հայտնի հատվածի աշխատանքներով։ «Էդ դեպքում ասեք, թե բիձեքի գյոլում ինչ եք անում»,-ասել է Ավինյանը:

Պետոյանը տեղեկացրել է, որ այնտեղ արդեն ավարտվել են լողավազանի վերականգնումը, հանդերձարանի կառուցումը և շրջակայքի բարեկարգումը։

Վերանորոգվել են նաև լողավազանի հարակից մարզասարքերը, որոնք շուտով կփոխարինվեն ռետինե հատակներով։ Բացի այդ, նախատեսվում է տեղադրել արևային լուսարձակներ՝ ապահովելով տարածքի լուսավորությունը։

«Էդ դեպքում ասեք, թե բիձեքի գյոլում ինչ եք անում»,-ասել է Ավինյանը: