Կոկորինն ու Մամաեւը ազատության մեջ են՝ պայմանական վաղաժամ ազատման որոշմամբ

Կոկորինն ու Մամաեւը ազատության մեջ են՝ պայմանական վաղաժամ ազատման որոշմամբ

Ֆուտբոլիստներ Պավել Մամաեւն ու Ալեքսանդր կոկորինը, ինչպես նաեւ նրա եղբայր Կիրիլը վաղաժամ պայմանական ազատման որոշմամբ, ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է rg.ru-ն։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստները ազատազրկման դատապարտվել էին Մոսկվայում ծեծկռտուք սարքելու համար այս տարվա մայիսին։ Նրանց վաղաժամ պայմանական ազատման որոշումը կայացվել էր այս տարվա սեպտեմբերի չորսին, հիմք ընդունելով քրեակատարողական հիմնարկում օրինակելի վարք ունենալը։ Այժմ մարզիկները կարող են վերականգնել իրենց կարիերան։