Ինչպես տարբերել որակյալ կարագը 

Ինչպես տարբերել որակյալ կարագը 

Մասնագետները ներկայացրել են մի շարք խորհուրդներ, թե ինչպես կարելի է որակյալ սերուցքային կարագ ընտրել՝ շուկայում առկա լայն տեսականուց եւ չխաբվել։ Ըստ այդմ, անհրաժեշտ է որակյալ կարագ ընտրելիս՝ ուշադրություն դարձնել մի շարք հանգամանքների․ 

•  Նախ պետք է ուշադրություն դարձնել գնին։ 1 կգ որակյալ սերուցքային կարագ ստանալու համար անհրաժեշտ է ոչ պակաս, քան 20-25 լիտր կաթ։ Հետեւաբար, չափազանց ցածր գինը արդեն իսկ կասկածների առիթ պետք է տա սպառողի մոտ։

• Ապրանքն ընտրելիս, պետք է ուշադիր լինել եւ ուսումնասիրել փաթեթավորման վրա եղած նշումները։ Այնտեղ սովորաբար տրվում է տեղեկություն արտադրողի, բաղադրության մասին։ Պետք է ուշադիր լինել, որպեսզի գնված ապրանքում չլինեն բուսական ճարպեր, արոմատիզատորներ եւ սննդային ներկեր։ 

• Կարագի որակը կարելի է ստուգել տաքացնելով։ Որակյալ կարագը սովորաբար հեշտ է հալչում եւ փրփրում է, ստանալով սպիտակ գույն։ Կեղծված ապրանքը ավելի դանդաղ է հալվում, ունի մի փոքր դառը համ։

• Ուշադրություն պետք է դարձնել ապրանքի խտությանը։ Որակյալ սերուցքային կարագը սենյակային ջերմաստիճանի պայմաններում պահպանում է իր ձեւը, սակայն ավելի փափուկ է դառնում։ Անորակ ապրանքը սկսում է հալվել։