Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ. Տավուշի մարզպետ

Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ

Վարչապետի կոչին ի պատասխան՝ երեկոյան հանդիպել եմ Տավուշի համայնքապետերի եւ վարչական ղեկավարների հետ: Միահամուռ հաստատել ենք հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամության մասին: Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու եւ ամրապնդելու համար հայրենիքը բոլորիս կարիքն ունի: Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի»։