«Փաշինյանը բարևել է Էրդողանին, ունեցել հերթական անբովանդակ զրույցը Ալիևի հետ, հրավիրել ա Ալիևին սրճելու»

Վազգեն Սաղաթելյանն իր էջում գրել է․ «Արդեն ունենք որոշակի արդյունքներ վարչապետ Փաշինյանի՝ Տիրանա այցից: Մասնավորպես, Փաշինյանը բարևել է Էրդողանին, ունեցել հերթական անբովանդակ զրույցը Ալիևի հետ, որտեղ կարևորել են գոյություն չունեցող գործընթացի շարունակականությունը: Հետո հրավիրել ա Ալիևին սրճելու, նա էլ ասել ա խառն եմ, դու գնա՝ ես ուշոտ կմիանամ: Այնուհետև վարչապետը գնացել է Մակրոնի կողքը ու անձրևանոց պահել նրա գլխի վրա, թույլ չտալով, որ Ֆրանսիայի նախագահը թռչվի:
Կարծում եմ, այցը կարելի է համարել հաջողված»։
Կարծիքներ