Հեռուստահաղորդավարը կարող է դառնալ Պենտագոնի ղեկավար 

Հեռուստահաղորդավարը կարող է դառնալ Պենտագոնի ղեկավար 

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել Fox News-ի հաղորդավար, ամերիկյան բանակի վետերան Պիտ Հեգսեթին։ Այս մասին հայտարարել է Թրամփի անցումային թիմի մամուլի կենտրոնը։Լ «Պիտն ամբողջ կյանքում զինվորական է եղել։ Նա խիստ է, խելացի եւ ճշմարտապես հավատում է Ամերիկային»,- ասել է ընտրյալ նախագահ Թրամփը։

Նա համոզմունք է հայտնել, որ Հենգսեթի ղեկավարությամբ ամերիկյան բանակը կրկին կդառնա մեծ ու հզոր։ Թեկնածուների շարքում են նաեւ ազդեցիկ կոնգրեսական Մայք Ռոջերսը եւ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քեյթ Քելոգը։ Պիտ Հեգսեթը 44 տարեկան է։ Նա ամերիկյան Ազգային գվարդիայի վետերան է, մասնակցել է Իրաքում, Գուանտանամոյում եւ Աֆղանստանում իրականացված ռազմական գործողություններին։ 2014 թվականից աշխատում է Fox News-ում եւ դեռ 2016 թվականին է բացահայտ աջակցություն հայտնել Թրամփին։