Ղրղզստանում նախագահի լիազորություններն ընդլայնող սահմանադրական հանրաքվե է ընթանում 

Ղրղզստանում նախագահի լիազորություններն ընդլայնող սահմանադրական հանրաքվե է ընթանում 

Ղրղզստանի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է ընթանում, որով նախատեսվում է ընդլայնել նախագահի լիազորությունները։

Գրել է միջազգային «Ալ Ջազիրա» լրատվամիջոցը։

Մեծապես սպասվում է, որ նախագահ Սադըր Ժապարովի լիազորություններն ընդլայնվելու են՝ թույլ տալով նրան երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը:

2021 թվականի հունվարի 10-ին նախագահ ընտրված Ժապարովի առաջարկած սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է  խորհրդարանի չափը 25 տոկոսով կրճատել՝ մինչև 90 տեղ, և նախագահին տալ իրավասություն նշանակելու դատավորներին և իրավապահ մարմինների ղեկավարներին:

Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը և Եվրոպական Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը մտավախություն են հայտնել «նախագահի չափազանց ակնառու դերի և լիազորությունների» վերաբերյալ՝ նախքան փոփոխությունների նախագիծը մարտ ամսին կդրվեր հանրային քննարկման։