Քոչարյանի աջակիցները՝ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց (Տեսանյութ)

Քոչարյանի աջակիցները՝ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց (Տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այս պահին ակցիա են իրականացնում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ սա այդքան էլ բողոքի ակցիա չէ.

«Ուղղակի ուզում ենք Եվրոպայի միության անդամ երկրներին այս ակցիաների միջոցով իրազեկել մեր խնդրի մասին։ Ուզում ենք հասկանալ իրենց գնահատականը»,-նշում է ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ օրերս Քոչարյանի աջակիցները նմանատիպ ակցիա իրականացրին նաև Գերմանիայի դեսպանատան մոտ։