Առաջիկա ժամերին ՌԴ-ն խոշոր սադրանք կիրականացնի․ ահազանգ

Առաջիկա ժամերին ՌԴ-ն խոշոր սադրանք կիրականացնի․ ահազանգ

Առաջիկա ժամերին ռուսական զորքերը լայնածավալ սադրանք են նախապատրաստում ժամանակավորապես զավթված Զապորոժիեի ատոմակայանում՝ ստեղծելով վթարի տպավորություն։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ՊՆ հետախուզական գլխավոր վարչությունը։

«Դրա համար հարված կհասցվի անմիջապես ԶԱԷԿ-ի տարածքում: Դրանից հետո կհայտարարվի ռադիոակտիվ նյութերի արտակարգ արտահոսքի մասին: Միջադեպի համար ավանդաբար մեղադրվելու է Ուկրաինան»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ վարչության, իրենց գործողությունները հնարավորինս քողարկելու համար ռուսները խափանել են մայիսի 26-ին նախատեսված ՄԱԳԱՏԷ-ի մշտական ​​դիտորդական առաքելության անձնակազմի ռոտացիան։