ԻՊ նոր պարագլխի օգնականը վնասազերծվել է Իրաքում

ԻՊ նոր պարագլխի օգնականը վնասազերծվել է Իրաքում

Իրաքում ուժայինները վնասազերծել են ԻՊ նոր պարագլխի օգնական Մուատազ ալ Ջաբուրիին։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։ Մուաթազ ալ-Ջաբուրին վնասազերծվել է հատուկ ծառայությունների կողմից իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության արդյունքում։

Նշենք, որ ալ-Ջաբուրին հանդիսանում է ԻՊ նոր պարագլուխ Աբդալլա Քարդաշի օգնականը։ Իրաքում հույս ունեն, որ կկարողանան նաեւ ձերբակալել Քարդաշին եւ նման գործողություններն ի վերջո կարող են բացահայտել նաեւ ԻՊ ղեկավար կազմի թաքստոցների շղթան։

Հիշեցնենք, որ ԻՊ առաջին ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին ոչնչացվել էր սիրիական Իդլիբում՝ ամերիկյան ուժերի կողմից։