37-ամյա ֆուտբոլիստը նշել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում
Իսպանական «Ժիրոնայի» ֆուտբոլիստ Քրիստիան Ստուանին մտել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, որպես ամենից տարիքով ֆուտբոլիստ, ով 21-րդ դարում իր նորամուտն է նշել Եվրոպայի ֆուտբոլի ակումբային գլխավոր առաջնությունում։ Ուրուգվայցի Ստուանին 37 տարեկան է։
Նա ներառված է եղել ՉԼ խմբային փուլի առաջին տուրում՝ «ՊՍԺ» հետ խաղի մեկնարկային կազմում։ Թեեւ «Ժիրոնան» այդ խաղում պարտվել է, սակայն Ստուանին ունեցել է վերոնշյալ եզակի նվաճումը։ Քրիստիան Ստուանին հանդիսանում է ուրուգվայական ֆուտբոլի լեգենդը։ Նա հանդես է եկել «Դանուբիո», «Ռեժինա», «Աբասետե», «Լեւանտե», «Էսպանյոլ», «Միդլսրբո» եւ «Ժիրոնա» ակումբներում։
Կարծիքներ