Տավուշի մարզպետարանը՝ սահմանին թուրքական զորքերի կուտակման վերաբերյալ տեղեկության մասին

Տավուշի մարզպետարանը՝ սահմանին թուրքական զորքերի կուտակման վերաբերյալ տեղեկության մասին

Իրավապաշտպան Նոնա Օթարյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, թուրքական դրոշներով: «Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ։ 102-րդ ռազմաբազայից ռուս զինվորականերն ևս Տավուշի տվյալ հատվածում են»,- գրել է Օթարյանը:

Տեղեկությունը մեկնաբանելու համար դիմեցինք Տավուշի մարզպետի խոսնակին, մեզ հետ զրույցում խոսնակը՝ մեկնաբանելով գրառումն, ասաց հետևյալը.

«Սահմանային հատվածում ոչ մի արտառոց բան չի կատարվում»: Խնդրեցինք հաստատել կամ հերքել տեղեկությունը, «արտառոցը» հարաբերական հասկացություն է. «ինֆորմացիան ճիշտ չէ»,- պատասխանեցին մարզպետարանից: