ՌԴ ռազմանավերը Բաքվում են

ՌԴ ռազմանավերը Բաքվում են

Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպիական նավատորմի  «Աստրախան» և «Անատոլի Գուժվին» ռազմանավերը բարեկամական այցով սեպտեմբերի 18-ին ժամանել են Բաքու: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Այցի շրջանակներում նախատեսվում է նավերի անձնակազմերի ընդունելություն Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարության կողմից, ինչպես նաեւ երկկողմ ռազմական համագործակցության հարցերի քննարկում:

Բացի այդ, նախատեսվում է նավերի անձնակազմերի համար էքսկուրսիա անցկացնել Բաքու քաղաքում՝ մշակութային և պատմական հուշարձաններին ծանոթանալու համար և վոլեյբոլի ընկերական հանդիպում:

Այցը կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը: