ՆԱՏՕ-ի դաշնակիցները տարաձայնություններ ունեն Կիևին օգնելու հարցում

ՆԱՏՕ-ի դաշնակիցները տարաձայնություններ ունեն Կիևին օգնելու հարցում

Չեխիան հերքել է առաջիկայում Ուկրաինա Leopard 2 տանկեր առաքման մասին տեղեկությունը։ 
Այս մասին հայտնում են Չեխիայի պաշտպանության նախարարությունից։

«Պրահան չի նախատեսում Ուկրաինային փոխանցել Leopard 2 տանկերը, որոնք նա կստանա Գերմանիայից՝ որպես փոխհատուցում նախկինում Կիև տեղափոխված խորհրդային տանկերի համար»,- ասվում է ՊՆ-ի հայտարարության մեջ։ 

Գերատեսչությունից պարզաբանել են, որ Ռամշտեյնում կայացած հանդիպմանը նման հայտարարություններ չեն հնչել։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նույնպես նշել է, որ Ռամշտեյնում կայացած հանդիպմանը մյուս երկրները համաձայնության չեն եկել Ուկրաինա տանկեր ուղարկելու հարցում։ Նրա խոսքով, դեռ հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնեն ՆԱՏՕ-ի երկրները։ 

Ըստ նրա, բազմաթիվ փաստարկներ կան թե՛ մատակարարման օգտին, թե՛ դրա դեմ