Իշխանասարի հատվածում հակառակորդը դիրքային փոփոխություն է արել

Իշխանասարի հատվածում հակառակորդը դիրքային փոփոխություն է արել

Քիչ առաջ Իշխանասարի բնակիչներից «Հրապարակ»֊ին փոխանցեցին, որ հակառակորդը Իշխանասարի հատվածում առաջ է եկել, եւ որ մի քանի ժամ է ինտենսիվ փոխհրաձգություն է։

Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը մեզ փոխանցեց, որ հակառակորդը առաջխաղացում չի ունեցել, այլ իրենց հատվածում դիրքային փոփոխություն են արել. «Իրենց հատվածում մի փեշից մյուս փեշ են գնացել։ Տենց բան մենք էլ ենք լսել, ոնց որ դուք եք լսել, բայց առաջխաղացում չի եղել»։

Նա ասաց, որ կրակոցների ձայները լսելի են. «Ժամը 04։00֊ից էլի սկսել են»։

Գյուղից կանանց ու երեխաներին տարհանել են, դպրոցը փակ է։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ բնակիչները մարտական են տրամադրված։