Հայազգի պատանի ըմբշամարտիկը հաղթել է Ռոստովի բաց առաջնությանը 

Հայազգի պատանի ըմբշամարտիկը հաղթել է Ռոստովի բաց առաջնությանը 

Բատայսկցի հայազգի պատանի հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Գագիկ Պետրոսյանը հաղթել է Դոնի Ռուստովում փետրվարի 24-ին տեղի ունեցած պատանեկան բաց առաջնությանը, որին մասնակցել են Ռոստովի մարզից ավելի քան 200 պատանի ըմբշամարտիկներ։

12-ամյա Գագիկ Պետրոսյանը հանդես է եկել 41 կգ քաշային կարգում։ Նա կարողացել է վաղաժամ տոնել հաղթանակ՝ հինգ մրցամարտ անընդհատ հաղթելով եւ ոչ մի միավոր իր մարզական հակառակորդին չզիջելով։

Նույն քաշային կարգում երկրորդ տեղում եղել է Արկադի Բաբայանը, երրորդ տեղում՝ Դավիթ Սարուխանյանը։