Ինքս ինձ տնային կալանքի եմ ենթարկել, որ գլխիս չսարքեն

«Հրապարակի» զրուցակիցը ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանն է:
- «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Սերոբ Գասպարյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Նրան կալանավորել են հանցավոր խումբ ձևավորելու և իշխանությունը զավթելու, յուրացնելու փորձի համար: Ի՞նչ եք կարծում` իշխանություններն ինչո՞ւ են հիմա էլ թիրախավորել Գասպարյանին:
- Մարդկանց գլխին ոնց կարողանում` սարքում են: Ես ոչ տնից եմ դուրս գալիս, ոչ զանգում եմ, ոչ տեսակցում եմ…. մենակս ապրում եմ, որ իմ գլխին էլ չսարքեն: Այսօր ամեն մեկիս գլխին մի ձևով կարող են սարքել: Նույնիսկ իմ տան աղբը ես չեմ թափում, խնդրում եմ հարևանի երեխան է թափում, որ ես բակ չիջնեմ: Տնից դուրս չեմ գալիս, ես ինքս ինձ տնային կալանքի եմ ենթարկել, որպեսզի այս տեսակի ապուշություններից հեռու մնամ: Հիմա էլ Սերոբ Գասպարյանը, էլ մարդ չէր մնացել, որ իշխանափոխություն աներ, Սերոբ Գասպարյա՞նը պետք է աներ: Նրա գլխին էլ են սարքում: Ես ինչքանով գիտեմ, մտերիմ է նա Պավել Մանուկյանի հետ, նրա գլխին էլ էին սարքում:
- Իսկ ինչո՞ւ եք խուսափում շփումներից, ինչո՞ւ եք անհանգիստ: Ինչ-որ վտա՞նգ եք զգացել:
- Ես վտանգը դեռ վեց տարի առաջ եմ նկատել: Իմ կյանքը լրիվ փոխվեց 2018-ից հետո: Եթե հիշում եք որոշ ժամանակ առաջ էլ դիմակներով վրաս հարձակվեցին: Լակոտ-լուկուտներ էին, ինձ ծեծի ենթարկեցին, պարզ է` ինչի համար: Միայն հայրենասեր մարդկանց հետ են այսպես վարվում: Այսօրվա իշխանությունը պրոթուրքական իշխանություն է, Թուրքիայի դրածոն է, դրա համար էլ ինձ նման մարդկանց փորձում են հալածել, լռեցնել, զարմանալի ոչինչ չկա: Սրանից առաջ էլ Ալբերտ Բազեյանին էին մեղադրում: Եթե մարդն ունի անցյալ, կենսագրություն, սրանք պարտադիր գլխին սարքում են: Հասել ենք այն վիճակին, որ արդեն Սահմանադրական դատարանի նախկին դատավորին ենք դատում: Նրա նման խելոք մարդուն, Հրայր Թովմասյանի նման խելացի մարդ կա՞, որ նրան դատում են, ինչի՞ համար են դատում: Եթե նրան դատում են, ես ո՞վ եմ, որ ինձ էլ չդատեն: Ամեն մեկիս մի ձևով փորձում են լռեցնել:
- Բայց փաստորեն լավ էլ ստացվում է իշխանությունների մոտ` ձեզ լռեցնել:
- Այո, իշխանությունն, իշխանություն է, իշխանությունը խաղալիք չէ: Էշի գլխին դարձրել են վարչապետ, ամբողջ պետական լծակները նրա ձեռքին են, կուզեն` Ձեր գլխին էլ կսարքեն: Իշխանություն են, սաղ իրենց ձեռքին է` ԱԱԾ, ոստիկանություն, ինչ ուզեն, կանեն: Հայրենիքի կեսը ծախեց, ո՞վ մի բան արեց: Բայց այս ամենի մեծագույն մեղավորը ոստիկանությունն է, ոստիկանությունն այն կառույցն է, որն ամուր պահում է նրան: Ծախվածներ են էլի, ինչ ասեմ:
- Բայց եվրոպական արժեքներից են խոսում: ԵՄ անդամ դառնալու համար հանրաքվե են ուզում կազմակերպել հիմա էլ:
- Ս..ր արա է, Եվրոպա, մեվրոպա: Ռուսի հերն էլ անիծած, բայց էն օրը, որ ռուսից կհեռանանք, էդ օրը մեզ հավի նման բզկտեն, մեր փետուրները կտան քամուն, առանց ռուսի չենք կարող: Ռուսի հետ եղել ենք, ռուսի հետ էլ պիտի մնանք: Հավանենք նրանց, թե ոչ: Ի՞նչ Եվրոպա, ես չեմ հասկանում: Հայն` ուր, եվրոպացին` ուր: Ի՞նչ եվրոպացի, ռուսի ոտքից կախված ենք:
Կարծիքներ