Ռուս կալանավոր կանանց պատերա՞զմ են ուղարկում

2022 և 2023 թվականներին Կրեմլը ակտիվորեն կալանավայրերից ազատեց տղամարդկանց՝ նրանցից ուկրաինական պատերազմի համար գրոհային գումարտակներ կազմելու համար: Մայիսի վերջին հայտնի դարձավ առաջին կին բանտարկյալների մասին, ովքեր նույնպես ազատվեցին բանտից՝ ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելուց հետո։
Այս մասին գրել է The New York Times-ը և պնդում, որ հոդվածի պատրաստման ժամանակ իրենց օգնել են Լենինգրադի մարզի բանտերից մեկում ազատ արձակված երկու բանտարկյալ։
Հոդվածում նշվում է, որ 2022 թվականի սկզբին ռուսական բանտերում եղել է մինչև 30 հազար կին։ Հայտնի է, որ հավաքագրողները սկսել են այցելել կանանց բանտեր 2023 թվականի աշնանից։
Հեղինակը վստահ է, որ Կրեմլը «չի ցանկանում գնալ ոչ պոպուլյար քայլի» և «հայտարարել մոբիլիզացիայի երկրորդ ալիքի մասին», ուստի Պուտինը փնտրում է Ռուսաստանի զինված ուժերի շարքերը համալրելու՝ «ոչ ավանդական սխեմաներ»՝ ներգրավելով կամավորներ ռուսական հասարակության լուսանցքներից:
Դեռևս 2023 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ՌԴ քրեակատարողական ծառայությունը հրաժարվեցին մեկնաբանել ամերիկյան լրատվամիջոցների հարցումները։ Մնում է սպասել, թե ինչ են անելու կանայք Ուկրաինայի ճակատում։ Հավաքագրողներն առաջարկել են մեկ տարվա պայմանագրեր դիպուկահարների, բժիշկների և ռադիոօպերատորների համար: Աղբյուրը գրում է, որ ժամանակին նման պայմանագրեր է կնքել 40 կին։ Կին բանտարկյալներին առաջարկում են ամսական 2000 դոլար աշխատավարձ և խոստացել ներում շնորհել։ Ընդ որում, հավաքագրողները իբր նկարագրել են բոլոր սարսափները, որոնց կարելի է հանդիպել պատերազմում։
Սակայն ռուսական բանտերում ազատազրկման պայմաններն այնքան սարսափելի են, որ որոշ կանայք որոշել են վիճակախաղ խաղալ, գրում է հրատարակությունը։
Կարծիքներ