Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը դեպի Եվրոպա

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը դեպի Եվրոպա է արտահանել 9,4 միլիարդ խորանարդ մետր գազ։ Դա անցյալ տարվա համեմատ 0,8 միլիարդ խորանարդ մետրով կամ 9,3 տոկոսով ավելին է։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Էներգետիկայի նախարարությունը։ Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի գազի արտահանումն այլ երկրներ կազմել է 18,4 միլիարդ խորանարդ մետր, ինչը անցյալ տարվա ինը ամիսների համեմատ ավելին է 4,2 տոկոսով։ Դեպի Թուրքիա գազի արտահանումն ավելացել է 0,2 միլիարդ խորանարդ մետրով, կամ 2,7 տոկոսով, հասնելով 7,3 միլիարդ խորանարդ մետրի։ Դեպի Վրաստան գազի արտահանումը կազմել է 1,7 միլիարդ խորանարդ մետր, ինչպես որ եղել է նաեւ անցյալ տարի։
Կարծիքներ