Բուհերի ընդունելության քննական առաջին փուլը մեկնարկել է

Բուհերի ընդունելության քննական առաջին փուլը մեկնարկել է

2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի քննական հայտագրման գործընթացն ավարտված է, հունվարի 15-ից սկսվում են առաջին փուլի քննությունները։ Բուհերի ընդունելության առաջին փուլի համար հայտագրվել է 6871 դիմորդ: 

Միասնական քննությունների օրերն են՝ «Քիմիա»,  «Ռուսաց լեզու»-հունվարի 15, «Օտար լեզուներ» - հունվարի 22, «Հայոց լեզու և հայ գրականություն»-հունվարի 29, «Մաթեմատիկա»- փետրվարի 4, «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»- փետրվարի 5, «Հայոց պատմություն»,  «Ֆիզիկա» -փետրվարի 12։

Հանրապետությունում գործող 14 քննական կենտրոնից 11-ը մարզերում են, յուրաքանչյուր մարզում՝ 1-ական, միայն Սյունիքում 2 կենտրոն է՝ Գորիսում ու Կապանում: 

Բուհերի ընդունելության կարգում նախորդ տարի կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում դիմորդը կարող է  միասնական քննություն հանձնել երկու անգամ։ Առաջին փուլի քննությունները կայանում են հունվար-փետրվար ամիսներին, երկրորդը՝ ավանդական հունիս- հուլիս ամիսներին: