Հայ օպերատորը՝ «Բելի Կվադրատ» կինոփառատոնի գլխավոր մրցանակի թեկնածու

Հայ օպերատորը՝ «Բելի Կվադրատ» կինոփառատոնի գլխավոր մրցանակի թեկնածու

Այս տարվա ապրիլի 9-ին «Սինեմա Պարկ Մոսֆիլմում տեղի կունենա «Բելի Կվադրատ» կինոարվեստի 20-րդ մրցանակաբաշխությունը, հայտնում է Մշակույթի ռուսական հիմնադրամը։ Մրցանակները հանձնվում են 2023 թվականի արտադրության լիամետրաժ գեղարվեստական կինոնկարների լավագույն օպերատորական աշխատանքի համար։

Ռուսաստանի կինոօպերատորների գիլդիայում տեղի ունեցած քվեարկության առաջին փուլի արդյունքներով՝ հայ օպերատոր Ռոբերտ Սարուխանյանն առաջադրվել է «Բելի Կվադրատի» գլխավոր մրցանակի համար՝ «Կենտավրոս» կինոնկարի համար /ռեժիսոր՝ Կ․ Կեմնից/։ «Բելի Կվադրատը» հիմնադրվել է 2004 թվականին։