Սև Բերդ ամրոցում տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգաշարի եզրափակիչ համերգը

Սև Բերդ ամրոցում տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված  համերգաշարի եզրափակիչ համերգը

Մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարը եզրափակվեց սեպտեմբերի 13-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայացած համերգով: Համերգին ներկա էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և այլք: Համերգի ընթացքում հնչեց Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ:

Համերգի ավարտին քաղաքապետ Սամվել Բալասանյանն, իր ելույթում շնորհավորելով մաեստրո Մանսուրյանին, ընդգծեց.

«Դուք հրաշք եք, Աստծո տված հրաշք: Աստված մարդուն որ ստեղծեց, ստեղծեց 4 սյուների վրա՝ ֆիզիկական, մտավոր, հոգևոր և էմոցիոնալ: Այսօր մաեստրոն այդ բոլոր սյուները քանդեց ու նորից հավաքեց: Մենք շնորհակալ ենք քեզ, շնորհակալ ենք, որ դու կաս: Հետաքրքիր մի անձնավորություն, որ իր կյանքի ընթացքում դարձել է այն շաղախը, որն իր մեջ ընդգրկում է Սփյուռքը, Հայաստանի բոլոր մարզերի ու քաղաքների բնավորությունները, իսկ

ամենակենտրոնում Գյումրին է՝ իր կոլորիտով:
Գյումրու ոսկեզօծ զինանշան և քաղաքի խորհրդանիշ հանդիսացող ֆայտոնի մանրակերտը քաղաքապետը նվիրեց մաեստրոյին, ինչպես նաև՝ բոլոր գյումրեցիների անունից փոխանցեց շնորհակալագիր: Ողջույնի և շնորհակալության խոսքով հանդես եկավ նաև մեծանուն կոմպոզիտորը:
Նշենք, որ տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցներին՝ երաժշտական գործիքների ձեռքբերման համար»:

Գյումրու քաղաքապետարան