Նիդերլանդները ԵՄ 12 երկրից կթույլատրեն տուրիստական հոսքը

Նիդերլանդները ԵՄ 12 երկրից կթույլատրեն տուրիստական հոսքը

Նիդերլանդները հունիսի 15-ից հանում են սահմանային արգելքները ԵՄ 12 երկրից ժամանած տուրիստների համար, որոնք ունեն կորոնավիրուսային վարակի տարածման ցածր ցուցանիշներ։ Այս մասին հայտնում է Նիդերլանդների կառավարությունը։ Մասնավորապես մուտքի սահմանները կբացվեն Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Լատվիայից, Լիտվայից, Լյուքսեմբուրգից, Պորտուգալիայից, Սլովենիայից եւ Չեխիայից ժամանած տուրիստների համար։

Բաց կլինեն նաեւ ռեստորանները, սրճարանները, հանգստյան գոտիները, բացօթյա ժամանցի այլ հաստատությունները, թանգարաններն ու մյուս մշակութային կառույցները։

Նշենք, որ Նիդերլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 48 հազարի սահմանին, իսկ ընդհանուր մահացության թիվը կազմում է 6 հազար մարդ։