Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի հետ աշխատանքով

Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի հետ աշխատանքով

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հնարավոր է ապագայում գլխավորի Գերմանիայի ազգային հավաքականը։ Այս մասին ըստ sport-express-ի, հայտարարել է գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը։

Ըստ լրագրողի հաղորդման, 53-ամյա մասնագետը հետաքրքրված է գերմանական թիմի հետ աշխատանքով, ինչին կարող է ձեռնամուխ լինել անգլիական ակումբում իր պայմանագրի ժամկետի լրանալուց հետո։ Գերմանական ֆուտբոլային միությունը նույնպես դիտարկում է Կլոպի տարբերակը, որպես հավաքականի գլխավոր մարզչի։

Նշենք, որ ներկայումս գերմանական հավաքականի գլխավոր մարզիչը Յոահիմ Լեւն է։