Ստեփանակերտի շենքերի պատշգամբներում մոմեր են վառում քաղաքացիները

Ստեփանակերտի շենքերի պատշգամբներում մոմեր են վառում քաղաքացիները

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու մոտից մեկնարկել է ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնած ավանդական  ամենամյա Ջահաերթը։ Երթը կշարժվի Ստեփանակերտի կենտրոնական՝ Մեսրոպ Մաշտոց, Ազատամարտիկների, Վազգեն Սարգսյան, Արթուր Մկրտչյան փողոցներով, ու կավարտվի Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ գտնվում է Եղեռնի հուշարձանը։

Երթին մասնակցում են ԱԺ պատգամավորներ և պետնախարարը։

Ջահարթի ժամանակ Ստեփանակերտի շենքերի պատշգամբներում մոմեր են վառում քաղաքացիները։